A
A
Հայաստանն ու Իրանը բանակցում են Ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանն ու Իրանը բանակցում են Ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք քննարկումներ ունենք և բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը։ Երբ որ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, բնականաբար, դրանից հետո պետք է ստորագրվի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ համաձայնագրի ստորագրման համար հստակ ժամկետ դեռ չկա։