Բացել լրահոսը Փակել լրահոսը
մմմ
A A
Քաղաքականություն

ՀՀ-ում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում․ ԵԽԽՎ համազեկուցողների պաշտոնական գնահատականը

 
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների պաշտոնական բնորոշմամբ՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում և որ Մարդու իրավունքների պաշտպանը զսպումների և հակակշիռների արդեն գործող համակարգ է ապահովում:
 
Անդրադառնալով սրան՝ ՄԻՊ Արման Թաթոյանը նշում է.
 
«Հպարտություն է, երբ միջազգային հեղինակավոր մակարդակներում ապացուցվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում կախում չունի որևէ մեկից, իսկական անկախ է ու երկրում ունի հակակշռող կայացած դեր: Սա վկայում է մեր կառույցի նկատմամբ միջազգային ընկալման լրջության մասին և երկրում ունեցած առանցքային դերի մասին
 
Նոյեմբերի 4-ին ընդունել էի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է PACE-ի համազեկուցողների և քարտուղարության հետ:
 
Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ մեր ողջ անձնակազմին շնորհավորում եմ նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար»: