Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Բևեռի շտապ հավաքը՝ ՀՀ ԱԳՆ-ի դիմաց. Ուղիղ (տեսանյութ)

Բեւեռի հայտարարությունը
 
Պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Ադրբեջանի Հանրապետությունը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո շարունակում է պարբերական ալիքներով ագրեսիայի ակտեր կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ զավթելով տարածքներ, վերահսկողություն հաստատելով ռազմավարական ճանապարհների վրա, սպանելով ու գերեվարելով ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին:
 
Այսօր Ադրբեջանի Հանրապետությունն սկսել է հերթական և, պատերազմից հետո ամենալայնածավալ, հարձակումը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդամենը համաձայնվում է նրա զավթումների հետ և արդարացնում ու լեգիտիմացնում է դրանց արդյունքները:
Միևնույն ժամանակ հերթական անգամ արձանագրում ենք, որ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի Դաշնությունն առնվազն չեն կատարում իրենց դաշնակցային պարտականությունները:
 
Վերը նշվածի հաշվառմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ևս մեկ անգամ հիշեցնելով ազգային իշխանության հաստատումից հետո իր անխուսափելի պատասխանատվության մասին, պահանջում ենք անհապաղ կերպով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիան դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՄԱԿ-ի կանոնադրությանն ու միջազգային իրավունքի այլ կարգավորումներին համապատասխան տարածաշրջանում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու հարցով:
 
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
16 նոյեմբերի 2021 թ., Երևան