A
A
Առաջիկա հանրահավաքների առիթով․ iLur-ը հրապարակել է Արման Մուսինյանի 2020թ.-ի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինՆկատի ունենալով ընդդիմության տարբեր ուժերի կողմից նոյեմբերի 8-ին և 9-ին նախատեսված հանրահավաքները, որոնց ընթացքում, դատելով վերջին օրերի հռետորաբանությունից, նրանք պատրաստվում են կոշտ դիմակայության, iLur-ի խմբագրությունը նպատակահարմար է համարում հիշեցնել նույնպիսի իրավիճակի վերաբերյալ ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի 2020թ. դեկտեմբերի 5-ի գրառումը, որում մասնավորապես ասված է.
«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը»: