Բացել լրահոսը Փակել լրահոսը
169179207
A A
Քաղաքականություն

Իրանը սատարում է «3+3» ձևաչափը

Իրանը սատարում է «3+3» ձևաչափը և կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով։ Այս մասին իրանական ԻՌՆԱ գործակալության տեղեկացմամբ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նաև նշել է. «Վերջին ամիսներին որոշ թյուրիմացությունների հետ մեկտեղ ակտիվացել են կողմերը, որոնց դուրս չեն գալիս (մեր/խմբ.) երկրների միջև լավ հարաբերությունները, ինչը մենք հաղթահարեցինք երկու երկրների պաշտոնական դեմքերի իմաստնության շնորհիվ, և հիմա մենք կարող ենք առաջ շարժվել դեպի երկկողմ հարաբերությունների ընդլայնումը»:

Կողմենրը նաև պատրաստակամություն են հայտնել հետագայում էլ համագործակցել տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման համար: