Բացել լրահոսը Փակել լրահոսը
news_4176752397871_12022431_912277562219506_8708775672777098853_o
A A
Պաշտոնական

Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի աստիճաններ են շնորհվել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Սրբուհի Գալյանին, Արմեն Աֆանդյանին Գևորգ Բաղդասարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Հրամանագրերում ասվում է․

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սուրենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Ալբերտի ԱՖԱՆԴՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Հովհաննեսի ԳԱԼՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: