Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga kanajq
A A
Սպորտ

«Բարսելոնան»` կանանց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի հաղթող

Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում կայացած ՈԻԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում իսպանական «Բարսելոնան» 4:0 հաշվով ջախջախել է անգլիական «Չելսիին»: Կատոլոնյան ակումբի ֆուտբոլիստուհիները բոլոր գոլերը խփել են առաջին խաղակեսում: 

Այդպիսով, «Բարսելոնան» ընդհատեց «Լիոնի» հնգամյա գերիշխանությունն այս մրցաշարում: 2019թ եզրափակիչում կատալոնյան ակումբը զիջել էր հենց Ֆրանսիայի չեմպիոնին:  

«Բարսելոնան» դարձավ առաջին ակումբը Եվրոպայում, որը հաղթեց և տղամարկանց, և կանանց չեմպիոնների լիգայում: Թիմի հարձակվող Ասիսատ Օշոօլան առաջին աֆրիկուհին է, որը նվաճեց եվրոպական մրցանակ ֆուտբոլում:

Կանանց չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարը կմեկնարկի այս տարվա հուլիսի 29-ին: Կմասնակցեն 50 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը կներկայանա մեկ թիմով: Նախնական փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 21-ին: