Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (2)
A A
Պաշտոնական

Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին մեղադրանք է ներկայացվել։ Այդ մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը․

«Արթուր Սուքոյանին ներկայացվեց մեղադրանք այն մասին, թե իբր վերջինս Դավիթ Լեւոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նրա մասնագիտական (լրագրողական) օրինական գործունեությունը՝ հարկադրելով տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն։ Արթուր Սուքոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
 
Ստորեւ ներկայացնում ենք Դավիթ Լեւոնյանի տեսանյութը որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարացված նյութերը ոչ թե իր լրագրողական գործունեության արդյունքն է, այլ իր որպես անհատ Դավիթ Լեւոնյանի գործունեությունը, ով հրապարակել է բացառապես իր սեփական կարծիքն ու դատողությունները։ Կարծում ենք այսքանը բավարար է…»։