Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լինելու են կոշտ քայլեր. Արթուր Հովհաննիսյանը՝ Civik.am-ի լրագրողին հարվածելու մասին (տեսանյութ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անընդունելի է համարում քաղաքական գործընթացների մեջ հոգևորականների ներգրավումը: Այս մասին պատգամավորը հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

Նրա խոսքով՝ այդ գործընթացները Հայաստանի պետականության դեմ են, որտեղ փորձ է արվում Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ՝ փրկիչներ հրավիրելու համար:

«Չորս ադրբեջանական գյուղերը վերջին փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում իրականացնելու: Այս պրոցեսը մեկ նպատակ է հետապնդում: Չստացվեց ԼՂ հարցում Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ, հիմա էլ փորձում են 4 գյուղերի կոնտեքստում Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, որտեղ բոլորս գիտենք՝ ինչ հետևանքներ կարող են տեղի ունենալ»,- ասաց պատգամավորը: 

Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետն է ասել, որ անգամ սահմանազատումից ու սահմանագծումից հետո երաշխիքներ չկան, թե պատերազմ չի լինի, Հովհաննիսյանն ասաց՝ չկա որևէ երաշխիք, որը հարյուր տոկոսով մեզ կապահովագրի, այլ մենք խոսում ենք էսկալացիոն ռիսկերի նվազեցման, ՀՀ պետական սահմանները մասին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը ի պատասխան՝ ի՞նչ է նշանակում՝ «վերարտադրվում են պետական սահմանները», Հովհաննիսյանը պարզաբանեց՝ դա նշանակում է՝ Ալմա Աթայի հռչակագրով Խորհրդային Միության երկրների ադմինիստրատիվ սահմանները, որոնցով նրանք անկախացել են, դառնում են պետական սահմաններ:

Մանրամասները՝ տեսանյութում