A
A
Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում՝ ՈւՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնում։
Վստահեցնում են` իրենք հստակ մեղադրանքներով և պահանջներով են եկել հրապարակ։
Հրդեհից զոհված զինվորների հարազատները ՀՀ կառավարությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են պատշաճ քննություն ապահովել գործով։
Զոհված զինծառայողների ծնողները մտածված են ոչ աշխատանքային օր ընտրել բողոքի ակցիա իրականացնելու համար. սա զգուշացում է` իրենք մինչև վերջ են գնալու։
Նրանք նշում են, որ առաջիկայում իրենց խնդրին լուծում չտալու դեպքում պատրաստ են բողոք ներկայացնել միջազգային ատյաններում։