Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրդեհ Ջրառատ գյուղում (1)
A A
Պաշտոնական

Հրդեհ Ջրառատ գյուղում․ քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն

Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում և խորդանոցում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:15-ին, մարվել՝ 13:58-ին: Այրվել են մոտ 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց (ընդհանուր 12 քմ)՝ տանիքի փայտե կառուցատարրերով և գույքով:

 

Քաղաքացի Ռ. Օ.-ն (ծնված 1982 թ.) նախաբազուկների այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: