A
A
Մեկնարկել է 12,3 մլն եվրո արժողությամբ «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագիրը
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) (6,2 մլն.) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ (6,1 մլն.) մեկնարկեցին նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր՝
«Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience)՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը:
Վերջիններս կարևորեցին ՀՀ կառավարություն-ԵՄ- ԳԴՀ ՏՀԶՆ սերտ համագործակցությունը և ծրագրի իրականացումը՝ շեշտելով, որ ծրագիրը ոչ միայն անդրադառնում է կլիմայական հրատապ մարտահրավերներին, այլև հիմք է դնում Հայաստանի գյուղական շրջաններում տնտեսական զարգացմանը: