Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տարածքներ զիջող Փաշինյանը Tiktok–ում ջրով բաժակի օրինակով բացատրում է՝ ինչ է տեղի ունենում Տավուշում (տեսանյութ)

«Զրույցներ պետության մասին» շարքի 4-րդ մասում Փաշինյան մեկ բաժակ ջրի օրինակով է նշում՝ եթե իրավունքներն ու պարտականությունները տեղավորված են կոնկրետ ձևի և կոնկրետության մեջ, այդ իրավունքները և պարտականությունները կիրառելի են, իրագործելի են, կենսունակ են, իսկ երբ դրանք պարփակված չեն կոնկրետ տարածքով, ապա, ըստ գործադիրի ղեկավարի, դրանք լղոզվում են, դառնում են անկենսունակ, ոչ նյութական, պրոբլեմներ ու անհարմարություններ են ստեղծում և դառնում են կենսական կարիքների համար ոչ կիրառելի։

«Այն, ինչ մենք այսօր անում ենք նաև Տավուշի մարզում, նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացում, նաև խաղաղության օրակարգում, հենց այս նպատակն ունի, որպեսզի կենկրետ տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում ստեղծենք և ամրացնենք ինքիշխանությունը, և որի շրջանակներում էականորեն կուժեղանա քաղաքացիների իրավունքների և պարտականությունների շրջանակը», - ասել է վարչապետը։