Բացել լրահոսը Փակել լրահոսը
184990343_3849584078487597_1829228341667065148_n (1)
A A
Պաշտոնական

Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ շուրջ 156,500 դրամի չափով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է չաշխատող անձին տրվող մայրության նպաստի տրամադրման գործընթացը։

Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ շուրջ 156,500 դրամի չափով։

✅ Անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը, ՀԾՀ, անաշխատունակության թերթիկն ու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

✅ Գումարն ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել անաշխատունակության թերթիկում հղիության և ծննդաբերության համար նշված՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում։

? Նպաստը նշանակվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում։