Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տղա ջան, էդպես հարցեր չեն լուծում. Կարեն Դեմիրճյանի վերջին բառերը․ 1999թ․ Զուգահեռներ (տեսանյութ)

1999 թվականի մայիսի 30-ին ընտրատեղամասերում մարդկանց բազմություն է, բայց Աժ-ի ընտրության գնացածների մոտ 20 տոկոսը չի կարողանում մասնակցել քվեարկությանը։ Իշխանությունն ընտրողներին բերում էր միկրոավտոբուսներով, խորհրդարան է մտնում քրեական տարրը

Հրանտ Բագրատյան-Գողականների Ազգային Ժողով է լինում։

Գրեթե նույն բանն է ասում ՀՀՇ առաջնորդ Վանո Սիրադեղյանը՝ ավելացնելով՝ դա բնական է: Խորհրդարանի այսպիսի պատկերը նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանխատեսել էր ընտրություններից ամիսներ առաջ՝  փետրվարի 5-ին։

Ռոբերտ Քոչարյան-Բավականաչափ ժամանակ է մնում նաև այսպես ասենք կրիմինալ և կառույցների և ընդհանրապես այն անձերի համար, որոնք հնարավորություն ունեն նյութական և մտնել տարբեր կուսակցություններ և տարբեր այլ ճանապարհներով կազմակերպվել ավելի լավ և հայտնվել խորհրդարանում:

Քվեարկության ընթացքի վերաբերյալ դժգոհությունները քիչ չէին, բայց ոչ ոք չէր ասի, թե ժողովուրդը ոգևորված չի քվեարկում: Ոգեւորության «մեղավորը»Կարեն Դեմիրճյանն էր: Քվեաթերթիկների մի մեծ մասն անվավեր է ճանաչվում զուտ Կարեն Դեմիրճյանի հանդեպ ընտրողների սիրո պատճառով: Նրանք քվեաթերթիկների վրա Դեմիրճյանի անվան կողքին գրում էին, օրինակ՝ ցավդ տանեմ: Քարոզարշավի ընթացքում  Դեմիրճյանը որևէ մեկի հասցեին ոչ մի վատ բան չի ասում։

Կարեն Դեմիրճյան-Չեմ սիրում ոչ մեկին վատ բան ասել, որովհետև դա ինձ շատ իջեցնում ա, որպես հայ մարդ, պետք է իրար հետ լավ լինել, թե չէ էս ժողովուրդն ընդամենը ի՞նչ ա, մի բուռ ա, էլի:

Ընտրությունների մասին ԵԱՀԿ դիտորդների խմբի գնահատականը 1995-ի ընտրությունների նման կատեգորիկ չէր, համաձայն էին՝ ամեն ինչ չէ, որ համապատասխանում էր միջազգային չափանիշներին, բայց նախորդ ընտրությունների համեմատ մեկ քայլ առաջ էին։Փակված կուսակցություններ չկան, չկան նաև լռեցված ձայներ։ Նախորդ խորհրդարանում ՀՀՇ-ի ձեռքով կասեցված Դաշնակցությունն ունենում է մեկ պատգամավոր՝ Ռուբեն Հակոբյանը։

ԿԸՀ-ն հայտարարում է, որ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 14 հազար ընտրող։

Խորհրդարան են մտնում «Միասնություն» դաշինքը, Կոմկուսը, Դաշնակցությունը, Արտաշես Գեղամյանի «Իրավունք և միաբանությունը», «Օրինաց երկիրը» և Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն։  Ընդամենը երկու տարի առաջ իշխանությունը կորցրած ՀՀՇ-ն հավաքում է 1 տոկոսից մի քիչ շատ ձայն։ ՀՀՇ-ից միակ պատգամավոր դարձած Վանո Սիրադեղյանը գիտի, թե ինչու

-Վանո Սիրադեղյան-ՀՀՇ-ի անունը լսելիս մարդիկ ցնցվում են։

Խորհրդարանում մեծամասնություն է դառնում Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը, որն էլ ձևավորում է կառավարություն։

Այս ընտրություններում հետաքրքիր բան տեղի ունեցավ՝ ընտրողների մի հսկայական հատված գնում էր տեղամաս, պարզում, որ ինքը գոյություն չունի, հետո գնում էր դատարան ապացուցելու, որ գոյություն ունի։ Նախագահ Քոչարյանը սպասում էր նման մի բանի։

-Ռոբերտ Քոչարյան-Մենք չենք զրկել մեր ժողովրդին, մեր բնակչությանը քվեարկության իրավունքից, ուղղակի այդ իրավունքը ստանալը տեղափոխվել է հանձնաժողովից դատարան։

Ռոբերտ          Քոչարյանին չի զարմացնում քրեական տարի մուտքը խորհրդարան՝ իսկ ինչո՞ւ քրեական հանցագործը չպետք է դառնա պատգամավոր

Նոր Ազգային Ժողովի առաջին նիստի գումարման օրը խորհրդարանի շենքի տարածքում դիտվում է ագռավների աննախադեպ կուտակում։ Պատգամավորները հույս ունեն, որ նրանց չարագուշակ կռկռոցը մարգարեական չէ

Այս խորհրդարանը իր գործող կազմով աշխատում է մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ը: Այդ օրը խորհրդարան է ներխուժում Նաիրի Հունանյանի 5 հոգանոց զինված բանդան և տեղում գնդակահարում 9 հոգու: Կարեն Դեմիրճյանի վերջին բառերն էին՝ տղա ջան, էդպես հարցեր չեն լուծում: