Պաշտոնեական լիազորությունների չարաշահում․ ԱՀ ոստիկանություն
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են․
Ապրիլի 23-ին ԱՀ գլխավոր դատախազությունից մուտքագրվել է Հ. Խ.-ի (ծնված 1991թ.) դիմումն այն մասին, որ Հադրութի շրջանի Տումի համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը հակառակ ծառայության շահերին օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կամայականություն դրսևորելով դիտավորյալ չկատարելով իր ծառայողական պարտականությունները, իր տվյալները՝ որպես շահառու չի հաստատել ՀՀ սոցիալական ապահովման ծառայության կողմից տրամադրվող 300.000-ական դրամ միանվագ գումարի աջակցելու ծրագրում, որի արդյունքում ինքը՝ Հ.Խ.-ն զրկվելով ծրագրից օգտվելու իր օրինական իրավունքից, իր իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, բացի այդ համայնքի ղեկավարը նույն ծրագրում հաստատել է շահառու չհանդիսացող իր մերձավոր բարեկամներին և այլ անձանց, ովքեր արդյունքում ստացել են աջակցության գումարներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը: