Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկությունները» թեմայով

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության նախաձեռնությամբ ապրիլի 16-ին տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների, տնտեսագետների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում քրեագիտական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռաֆայել Վարդանյանի և տնտեսագիտության բնագավառի փորձառու տնտեսագետ Վասիլի Առուստամյանի կողմից ներկայացվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության քրեաիրավական և կրիմինալիստիկական բնութագրերը, քննության սկզբնական և հետագա փուլերի, դատատնտեսագիտական փորձաքննությունների նշանակման և կատարման առանձնահատկությունները։

Սեմինարի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական։


ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին