Բացել լրահոսը Փակել լրահոսը
173650479_4103439179694515_7640077297241080491_n
A A
Պաշտոնական

Մոլդովան եւ Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ:

Կողմերն ընդգծեցին, որ Մոլդովան եւ Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ պահպանելով առկա երկխոսության դրական դինամիկան:

Զինաիդա Գրեչանին վերահաստատեց Մոլդովայի  խորհրդարանի վճռականությունը` շարունակելու բաց, կառուցողական եւ գործնական երկխոսությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: «Խաղաղություն եւ բարգավաճում եմ մաղթում հայ ժողովրդին, որին մենք համարում ենք մեր երկրի բարեկամը»,-ասաց նա:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա փոխգործակցության ընդլայնմանը, արտաքին քաղաքական մի շարք խնդիրների: