Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Փետրվարի 22-ին, ժամը 11:34-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊառկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև կողաշրջվել․ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:

Երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: