Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական_դատարան
A A
Պաշտոնական

ՍԴ-ն հրապարակեց Նաիրա Զոհրաբյանի վերաբերյալ որոշումը

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
Վճիռը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում»։