Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է հաստատվել

Արցախում ապրիլի 10-ին կատարված 57 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ Արցախի բուժհաստատություններում  ապրիլի 11-ի դրությամբ  կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

«Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5107 քաղաքացու հետազոտություն, որից 666-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2550 դեպք: Կատարվել է 22 հազար 555 թեստավորում»,-հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: