Բացել լրահոսը Փակել լրահոսը
171749540_4275306619170447_5588516190305415670_n
A A
Պաշտոնական

Պայթեցման գործողություններ՝ Խնապատ համայնքի տարածքում և Ստեփանակերտի հարակից անտառային գոտում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների և «The Halo trust» կազմակերպության ջոկատների հետ միասին շարունակում են կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման աշխատանքները:

Օրվա ընթացքում պայթեցման գործողություններ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի տարածքում և Ստեփանակերտ քաղաքի հարակից անտառային գոտում:

Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում: