Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորո
A A
Պաշտոնական

Հայաստանն ընգրկվել է Ռումինիայի բարձր համաճարակաբանական ռիսկ պարունակող երկրների ցանկում

Ռումինիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

«Տեղեկացնում ենք, որ ապրիլի 5-ի դրությամբ Հայաստանն ընգրկվել է Ռումինիայի բարձր համաճարակաբանական ռիսկ պարունակող երկրների ցանկում:

Ինչպես հայտնի է, Ռումինիայի հանրային առողջության վարչությունը երկշաբաթյա հաճախականությամբ թարմացնում է երկրների ցանկը (Դեղին ցանկ), որտեղից ժամանող անձինք պարտավոր են անցնել կարանտին կամ ինքնամեկուսանալ 14 օրով»: