Լիբանանի «Ալ Ռիադին»՝ բասկետբոլի VBET Եվրասիական լիգայի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի VBET Եվրասիական լիգան ավարտվեց Լիբանանի «Ալ Ռիադի» թիմի հաղթանակով:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած եզրափակիչում լիբանանյան ակումբը 76։75 հաշվով առավելության հասավ Երևանի «Վահագնի Սիթի» թիմի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թադե Քեշիշյանը, որը «Վահագնի Սիթիի» կազմում վաստակեց 20 միավոր։
Հայտնի դարձան նաև VBET Եվրասիական լիգայի լավագույնները.
Լավագույն պաշտպան՝ Ջորդան Ուաթսոն («Դվին»)
Լավագույն խաղարկող՝ Ալի Մանսուր («Ալ Ռիադի»)
Լավագույն հարձակվող՝ Դարիուս Կլարկ («Վահագնի Սիթի»)
Լավագույն ծանր հարձակվող՝ Հայկ Գյոկչյան («Ալ Ռիադի»)
Լավագույն կենտրոնական՝ Թրավլ Ջոնս («Վահագնի Սիթի»)
MVP-ն բաժին հասավ Ամիր Սաուդ «Ալ Ռիադի» ակումբից:
Նշենք, որ այս տարվա Եվրասիական լիգային մասնակցում էին 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից: Համավարակի պատճառով մրցաշարի մասնակցությունից հրաժարվեցին Բելառուսի, Իրանի և Ղազախստանի թիմերը: