Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Անգլիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Դանիան և Հայաստանը. Ֆուտբոլի ԱԱ-2022-ում

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում կայացան 2-րդ տուրի մնացած հանդիպումները:

 

Ընտրական B խմբի միանձյա առաջատար դարձավ Շվեդիայի հավաքականը, որը Զլատան Իբրահիմովի օգնությամբ հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Կոսովոյի ազգային թիմին և վաստակեց 6 միավոր: Նրանից երկու միավորով ետ է մնում Իսպանիայի ընտրանին, որը Թբիլիսիում վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց Վրաստանի հավաքականից՝ 2:1:

 

C խմբում երկրորդ տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Իտալիայի և Շվեյցարիայի հավաքականները: Իտալացիները ընթացիկ խաղում Սոֆիայում 2:0 հաշվով հաղթեցին Բուլղարիային, իսկ շվեյցարացիները սեփական դաշտում խփած միակ գոլի հաշվին առավելության հասան Լիտվայի նկատմամբ:

 

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին Աստանայում 2:0 հաշվով հաղթել է Ղազախստանի հավաքականին, վաստակել 4 միավոր և միանձյա գլխավորել D խումբը: Նրան հաջորդում են Ուկրաինան ու Ֆինլանդիան, որոնք իրար հետ ոչ-ոքի են խաղացել՝ 1:1, և այժմ 2-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը:

 

F խմբում 100 տոկոսանոց արդյունք ունի Դանիայի հավաքականը, որն այս տուրում իր հարկի տակ պարզապես ջախջախեց Մոլդովային ազգային թիմին՝ 8:0: Երկրորդ տեղում ընթացող Ավստրիան ունի 4 միավոր, որը երկրորդ խաղում 3:1 հաշվով հաղթել է Ֆարերյան կղզիների թիմին:

 

I խումբը գլխավորում է Անգլիայի ընտրանին, որը Տիրանայում 2:0 հաշվով պարտության է մատնել Ալբանիային և տարել է երկրորդ անընդմեջ հաղթանակը: Խմբի մյուս ֆավորիտները՝ Լեհաստանի և Հունգարիայի հավաքականները, միևնույն 3:0 հաշվով վստահ հաղթել են համապատասխանաբար Անդորային ու Սան Մարինոյին: Դրանք այժմ 4-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը:

 

J խմբում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականը, մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Գերմանիայի և մեր թիմը: Գերմանացիները երկրորդ տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել են Ռումինիային՝ 1:0, իսկ մերոնք Երևանում պարտության են մատնել Իսլանդիային՝ 2:0: Նրանց հաջորդում են Ռումինիայի և Հս. Մակեդոնիայի հավաքականները, որոնք ունեն 3-ական միավոր: Նշենք, որ հյուսիսմակեդոնացիները ընթացիկ խաղում 5:0 հաշվով ջախջախել են Լիխտեյնշտեյնի ընտրանուն:

 

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու 3-րդ տուրի խաղերը կկայանան մարտի 30-ին և 31-ին: Հայաստանի հավաքականը այս ամսվա վերջին օրը սեփական դաշտում կընդունի Ռումինիայի ազգային թիմին: