Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo
A A
Սպորտ

Գրիգոր Մխիթարյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող սամբիստ Գրիգոր Մխիթարյանն արծաթե մեդալ է նվաճել Մոսկվայում կայացած սամբոյի Խառլամպիևի հուշամրցաշարում, որը նաև աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է: 

Մեր 58 կգ քաշային մարզիկը հաղթահարելով նախնական փուլերը, մտել է եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է Ղրղըզստանի ներկայացուցիչ Ազատ Ամանբեկովին: Նույն քաշային կարգում հանդես եկած Տիգրան Կիրակոսյանը և 71 կգ քաշային Վիգեն Մարտիրոսյանը պարտություն են կրել նախնական փուլերում և դուրս մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: