Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba uxegir
A A
Սպորտ

Սլավիկ Գալստյանը ձեռքից բաց թողեց օլիմպիական ուղեգիրը (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանին չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ մրցամարտում մեր 67 կգ քաշային ըմբիշն արդեն առաջին խաղափուլում պարտվեց վրացի Ռամազ Զոիձեին՝ 1:10:

Սլավիկ Գալստյանին մինչ այդ մեկը մյուս ետևից վստահ հաղթել էր բելառուս Ալեքսանդր Լյավոնչիկին, ֆրանսիացի Մամադասա Սիլային և ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին:

Մրցաշարին մասնակցած մեր մնացած ըմբիշները՝ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 87 կգ քաշային Արթուր Շահինյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, պարտվել էին նախնական փուլերում և նույնպես դուրս մնացել ուղեգրերի համար պայքարից: Նրանք, ինչպես նաև Սլավիկ Գալստյանը, այս անգամ կպայքարեն միայն բրոնզե մեդալների համար:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն (77 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դեռևս 2019թ աշխարհի առաջնությունում նվաճել էին օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Նրանց կարող են միանալ մեր այն ըմբիշները, որոնք վարկանիշային վերջին մրցաշարում, որին կմասնակցեն աշխարհի բոլոր երկրների ներկայացուցյիչները, կկարողանան հասնել եզրափակիչ: