Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

 «Ռոման» կրկին հաղթեց «Շախտյորին» և մտավ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»:

Իտալացիների կազմում երկու գոլերն էլ խփեց վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանին փոխարինած Բորխա Մայորալը: Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Ուկրաինայի հավաքականի խաղացող Ժունիոր Մորաեշը:

Այդպիսով, «Ռոման» երկրորդ անգամ հաղթեց «Շախտյորին» (առաջին խաղում՝ 3:0) և մտավ քառորդ եզրափակիչ, որի խաղերը տեղի կունենան ապրիլի 8-ին և 15-ին: