Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայաստան  համահայկական հիմնադրամ
A A
Պաշտոնական

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը,
որը տեղի ունեցավ ս.թ. մարտի 15-ին, անցավ կառուցողական մթնոլորտում, և
հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի
ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։

Որոշվեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային
խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված
այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված
գումարների ուսումնասիրության նպատակով։

Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն
հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և
ապահովվի հանրության վստահությունը։

Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունն
է հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանին և Արցախին ցուցաբերվող
շարունակական աջակցության և նվիրվածության համար