Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց, դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի ձորում դի կա, գրում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրում հայտնաբերվել է տղամարդու դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի քարե պատնեշի վրա նստած է եղել, երբ անզգուշաբար վայր է ընկել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան նաև դեպքին ականատես վկաներ, որոնք այդ մասին հայտնել են իրավապահներին, սակայն իրավապահները այդ տեղեկությունը, ինչպես նաև մահացածի ինքնությունը ճշտում են։