«Ռոման» առանց Մխիթարյանի պարտվեց «Պարմային». չեմպիոնների լիգան հեռանում է Հռոմից
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 27-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց առաջնության հետնապահ «Պարմային»:
Դաշտի տերերն արդեն 9-րդ րոպեին բացեցին հաշիվը, իսկ երկրորդ կեսի սկզբում կրնապատկեցին այն: Հյուրերը չնայած խաղային առավելություն ունեին և մրցակցի դարպասին հասցրին 17 հարված, բայց այդպես էլ չկարողացան գոլ խփել:
«Ռոման» երկրորդ պարտությունը կրեց վերջին 4 խաղերում և վաստակած 50 միավորով առայժմ զբաղեցնում է 5-րդ տեղը: Հռոմեական ակումբն արդեն 2 միավորով ետ է մնում 4-րդ հորիզոնականում գտնվող «Ատալանտայից», որը չեմպիոնների լիգայի ուղեգիր է տալիս, բացի այդ նրան կարող է շրջանցել նաև «Նապոլին», որը երկու հանդիպում քիչ է անցկացրել:
Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել այսօրվա հանդիպումը՝ վնասվածքի պատճառով: Նա չի խաղա նաև հաջորդ տուրում, որտեղ հռոմեական ակումբը իր հարկի տակ կընդունի «Նապոլիին»: