Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բացվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնից տարհանված ձեռագրերի ցուցադրությունը

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է պատերազմի օրերին Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնից տարհանված ձեռագրերի ժամանակավոր ցուցադրությունը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մխիթար Հայրապետյանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանի ուղեկցությամբ շրջել և կրկին ծանոթացել է արցախյան ձեռագրական ժառանգությանը, որն այս տարվա ընթացքում կվերադարձվի Գանձասար: 

Այցի երկրորդ հատվածում խոսվել է նաև հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման մասին, և այդ համատեքստում Հայաստան-Իրան խորհրդարանական բարեկամական խմբի և Մատենադարանի աշխատակիցների ջանքերով, ինչպես նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ առաջիկայում լույս կտեսնի արժեքավոր մի հրատարակություն: 

Մխիթար Հայրապետյանը Մատենադարանի տնօրենի հետ քննարկել է վերոնշյալ հրատարակությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: