A
A
Ավտովթար Երևան-Աբովյան ճանապարհին․ երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: