Դատախազությունը պահանջում է Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2000-2019 թվականներին ՀՀ պետական եկամուտների նախարարությունում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
· 14 անշարժ գույք.
· 6 տրանսպորտային միջոց.
· 2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
· Բանկերում ներդրված 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար ավանդ.
· 4.5 միլիոն դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք.
· 270 միլիոն 151 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
· 796 միլիոն 825 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Հանրային կապերի բաժին