A
A
Հայաստանի նետաձիգները պատրաստվում են օլիմպիական ընտրական մրցաշարերին
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 5-8-ը Հայաստանի նետաձգության ֆեդերացիան կանցկացնի ներքին մրցաշար, իսկ երկու օր անց ՝ Հայաստանի 2021թ առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։
Ինչպես հայտնել է Հայաստանի նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը, մեր մարզիկներն այժմ պատրաստվում են օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերին, որոնցից վերջինը տեղի է ունենալու Փարիզում, մայիսի վերջին։
Տոկիոյի խաղերում ընդհանուր առմամբ հանդես կգան 128 նետաձիգ (64-ական կին և տղամարդ):