Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Սոֆիայում հայ բռնցքամարտիկները տարել են 4 հաղթանակ և կրել 6 պարտություն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկներն անցկացրին հերթական մարտերը:

Տղամարդկանց 57 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանն ու Ժորժիկ Մարությանը միևնույն 1:4 հաշվով պարտվեցին համապատասխանաբար ուզբեկ Միրազիզբեկ Միրզախալիլովին ու բրազիլացի Լուիս Օլիվեյրային և դուրս մնացին պայքարից:

63 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը առավելության հասավ չեխ Պետեր Նովակի նկատմամբ և մտավ 1/8 եզրափակիչ: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց բուլղարացի Եվգենի Նաչևին, իսկ Արմեն Մաշակարյանը զիջեց հնդիկ Բուրա Նավիին՝ 2:3:

75 կգ քաշում հանդես եկող Արման Դարչինյանը 0:5 հաշվով պարտվեց Ղազախստանի փոխչեմպիոն Նուրկանատ Ռայիսին: 81 կգ քաշային կարգում Գոռ Ներսիսյանը պարտության մատնեց հնդիկ Կումար Սաչիին և մտավ քառորդ եզրափակիչ: Նրան մեդալից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ: Նույն քաշում Համբարձում Հակոբյանը զիջեց ուզբեկ Դիլշոդբեկ  Ռուզմետովին՝ 0:5:

91 կգ քաշային Նարեկ Մանասյանը 5:0 հաշվով հաղթեց Կոսովոն ներկայացնող Ֆատոն Տոլաջին և մտավ 1/8 եզրափակիչ: Կանանց մրցաշարում մեր 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն առաջին մրցամարտում պարտվեց Ուկրաինայի չեմպիոն Հաննա Ախոտային և ավարտեց ելույթները:

Այսօր՝ փետրվարի 24-ին, մրցումային 3-րդ օրն է: Հայաստանի բռնցքամտիկներից ռինգ կմտնեն 

63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Վաղը պայքարի մեջ կմտնեն Անի Հովսեփյանն (69 կգ) և Արթուր Բազեկանը (57 կգ):

Մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան փետրվարի 26-ին, իսկ  եզրափակիչները՝ փետրվարի 27-ին: