Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

Ինչու եք կանգնեցնում թիմին. «Ռոմայի» երկրպագուներին դուր չի եկել Մխիթարյանի հետ կապված դրվագը

Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի «Նապոլի» - «Ռոմա» խաղից հետո (4:0) հռոմեական ակումբի երկրպագուները դժգոհ են մնացել մրցավարներից: 

Մասնավորապես՝ նրանց հատկապես դուր չի եկել այն դրվագը, երբ առաջին խաղակեսում Հենրիխ Մխիթարյանը խորքից ստանալով փոխանցումը, փորձել է արագության տակ ճեղքել մրցակցի պաշտպանությունը, սակայն եզրաին մրցավարը կասկածելի խաղից դուրս վիճակ է արձանագրել: VAR համագարգի ներդրումից հետո մրցավարները սովորաբար նման դեպքում սպասում են գրոհի ավարտին, և երբ գոլ է գրանցվում, նոր սկսում են ստուգել խաղից դուրս լինել-չլինելու հարցը: 

«Ռոմայի» երկրպագուները կարծում են, որ մրցավարները կողմնակալություն են դրսևորել այդ խաղի ժամանակ և պաշտպանել են դաշտի տերերին: Նրանք փիլիսոփայական հարցով դիմել են մրցավարներին. «Ինչո՞ւ եք կանգնեցնում թիմին»:

Նշենք. որ այս պարտությունից հետո «Ռոման» 4-րդ տեղից նահանջել է 6-րդ հորիզոնական՝ իր դիրքը զիջելով հենց «Նապոլիին»: Հաջորդ հանդիպումը թիմը կանկացնի դեկտեմբերի 3-ին: Այդ օրը մայրաքաղաքի ֆուտբոլիստները Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղում սեփական դաշտում կընդունեն շվեյցարական «Յանգ Բոյզին»: