Բացել լրահոսը Փակել լրահոսը
պետդեպ
A A
Քաղաքականություն

Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև ճգնաժամի կարգավորման գործընթացում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «INTERFAX.RU»-ն, այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։

«Սա այն տարածաշրջանն է, որում պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է: Իր պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար շփվել է այդ երկու երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցում:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ նպատակով»,- հավելել է Պատելը։