Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Շահնազարյան
A A
Պաշտոնական

«Դավիթ Շահնազարյանը «ժամ մը» առաջ հանցագործության մասին հաղորդում թող ներկայացնի իրավասու մարմիններին»

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, АrmNews հեռուստատեսության Օրախնդիր հաղորդման շրջանակներում անդրադառնալով թեմային, թե, իբր, Հայաստանը ներգրավված է զենքի անօրինական վաճառքի մեջ, մեղադրանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին։

Ի պատասխան այս հայտարարության առնչությամբ լրատվակայքերի հարցերին՝ տեղեկացնում եմ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հորդորում և քաջալերում է մեղադրանքներ հնչեցրած գործչին անհապաղ, «ժամ մը» առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավասու իրավապահ մարմիններին։