Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (1)
A A
Հասարակություն

Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ է կիրառվել․ նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը

Դատարանն այսօր քննեց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարայանի նկատմամբ կալանքի միջնորդության հարցը։  «Ա1+»-ի հետ զրույցում Ռուսլան Բաղդասարյանն ասաց՝ կալանքը փոխարինվել է 5 մլն ՀՀ դրամի չափով գրավով։

Դավթաշենի նախկին ղեկավարն ասաց՝ ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այլ մեկնաբանություն տալ չցանկացավ։

Հիշեցնենք որ Ռուսլան Բաղդասարյանը  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նախաքննական մարմինը Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: