Բացել լրահոսը Փակել լրահոսը
12
A A
Սպորտ

Մարտին Պողոսյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում ունեցել է երկու հաջող մոտեցում՝ բարձրացնելով 149 կգ ու 153 կգ: Նա չի կարողացել գլխավերևում պահել 156 կգ: Այս վարժությունում Պողոսյանը 5-րդն էր:

Հրում վարժության ընթացքում մեր ծանրորդը գլխավերևում է պահել 186 կգ ու երկրորդ փորձից՝ 190 կգ: Այս վարժությունում նա դարձել էարծաթե մեդալակիր: Երկամարտի 343 կգ արդյունքով՝ Մարտին Պողոսյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն: