Ֆրանսիայում բողոքի ակցիաներից հետո՝ ավերածություններ և հրդեհներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայում հոկտեմբերի 17-ին անցկացված համազգային բողոքի ակցիաներին մասնակցել է 550-800 հազար մարդ։ Ցույցերն անցկացվել են կյանքի թանկացման դեմ, սակայն մի շարք քաղաքներում ուղեկցվել են անկարգություններով, բախումներով և հրդեհներով։
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ Լիմոժում հրդեհից ամբողջությամբ այրվել է քաղաքապետարանի շենքը, իսկ Լիոնում հրկիզվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։ Մարսելում, Լիլում, Անժեում և Բորդոյում ցուցարարները ներխուժել են քաղաքային իշխանությունների շենքեր։
Փարիզում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ։ Որոշ հատվածներում վնասվել են խանութներ, կանգառներ և քաղաքային ենթակառուցվածքներ։
Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է շուրջ 1200 մարդ, վիրավորվել է ոստիկանության և ժանդարմերիայի 150 աշխատակից։
Չնայած բռնության առանձին դեպքերին՝ բողոքի ակցիաների մասնակիցների մեծ մասը խաղաղ է արտահայտել իր դժգոհությունը։ Ցուցարարների հիմնական պահանջներից են կյանքի թանկացման և վառելիքի գների աճի դեմ միջոցառումները։
Մանրամասները՝ Euronews-ի ռեպորտաժում։