Բացել լրահոսը Փակել լրահոսը
366
A A
Հասարակություն

Ռուսլան Բաղդասարյանը դատարանում է. քննվում է նրա կալանքի վերաբերյալ միջնորդությունը

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն այս պահին դատարանում է, նա սպասում է իր կալանքի վերաբերյալ որոշմանը: Դատավորը  մտել է խորհրդակցական սենյակ: Նախաքննական մարմինը Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

«Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց՝ կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր:

Նախկին թաղապետը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց՝ այս պահին դատարանում է: Մեղադրանքի հետ կապված մեկնաբանություն դատարանի որոշումից հետո կանի:

Նշենք, որ Ռուսլան Բաղդասարյանը  մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ է կիրառվել։