Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ամենից կարևորն այն է, թե ինչքանով դա կդառնա քաղաքականության գործիք․ Սաքունց (տեսանյութ)

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի և ռուսական սահմանապահ զորքերի հարցում առկա չեն թափանցիկ հաշվետու կառավարման և մարդու իրավունքների խախտումներին հանգեցնող ռիսկերի նվազեցման վերաբերյալ մշտադիտարկման ու վերահսկողության  հստակ մեխանիզմներ։

«Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից այդ ստորաբաժանումների գործունեության նկատմամբ, նաև մարդու իրավունքների հնարավոր խախտումների դեպքերում փոխհատուցման ընթացակարգերի վերահսկողության նկատմամբ արդյունավետ մեխանիզմները բացակայում են»,- նշեց նա։

Հարցին, թե՞ արդյոք սա չպետք է դիտարկել երկու պետությունների միջև միջպետական պայմանագրի գաղտնիության տեսանկյունից նաև, Սաքունցը պատասխանեց, որ կան դրույթներ, որոնք վերաբերում են գաղտնիությանը, բայց խոսքը մարդու իրավունքների խախտումների ռիսկերի նվազեցման մասին է, որը չի կարող գաղտնի համարվել։ «Ասենք թե՝ նյութական փոխհատուցման հարցերին, երբ որ կա գործունեություն։ Կամ ասենք թե՝ ենթադրենք, վերաբերում է հնարավոր քրեական գործերով իրավասությունների հստակ տարանջատմանը։ Նշված է, բայց Պերմյակովի գործով մենք տեսանք, որ գործառույթների, լիազորությունների տարանջատումն արդյունավետ չէր»,- պարզաբանեց Սաքունցը։

Խոսելով Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի https://a1plus.am/hy/article/352143 մասին՝ իրավապաշտպանն, ասաց որ դրա ընդունումը պայմանավորված էր թուրք-ամերիկյան հարաբերությունների վիճակով։ «Ամենից կարևորն այն է, թե ինչքանով դա կդառնա քաղաքականության գործիք, այսինքն՝ ինչքանով հաշվի կառնվի արտաքին քաղաքականության հարցերում»,- ընդգծեց կազմակերպության ղեկավարը։

Ճանաչման հետ մեկտեղ Սաքունցը կարևորեց դրա արտաքին և ներքին քաղաքականությամբ պայմանավորված լինելը և որպես օրինակ նշեց, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ ռուսական Դումայի կողմից ցեղասպանության ճանաչումը։

Մանրամասները՝ տեսանյութում