Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Էս գյուղի նման լավ տեղ չկա, ակուրատնի տեղ ա, մնումա վայելել» (տեսանյութ)

Պրիվոլնոյեի գյուղական կյանքի մի քանի շքեղությունները՝ վաղ առավոտյան լսվող աքաղաղի ուրախ կանչը,  կովերի բառաչը, թարմ օդը դրախտավայր են դարձնում Պրիվոլնոյեն: Գրեթե մարդազուրկ գյուղի ահեղ լռությունն էլ աղմուկ ունի, որը լսելի է միայն գյուղի հատ ու կենտ բնակիչներին։ Կենդանիների ձայներն ու ահեղ լռությունը հարազատ ու անփոխարինելի են Պրիվոլնոյեի ամենաերիտասարդ ֆերմեր Գարիկ Սիրաջյանի համար:Նրա սերը հայրենիքի,ընտանիքի ու հատկապես գյուղական կյանքի նկատմամբ  շատ է, այնքան շատ, որ ի վերջո, տարիներ առաջ արտագնա աշխատանքից մեկնընդմիշտ նրան վերադարձրեց հայրենի գյուղ՝ այլևս  այն չթողնելու հստակ որոշմամբ:

« 10 տարի գնացել եմ արտագնա աշխատանքի , բայց իմաստ չկա ,որտեղ էլ գնաս՝ պտի աշխատես, որ ապրես,էնա ես իմ հողի վրա կաշխատեմ, կապրեմ, խի եմ գնում ուրիշի համար անեմ »,-ասում է Գարիկ Սիրաջյանը:

Բայց սկզբի համար ասենք ,որ գյուղի ռուսական ոճի տները,որոնք տարիների ընթացքում լքվել , փտել ու խրճիթ են դարձել, գյուղին բացի յուրահատուկ կոլորիտ հաղորդելուց, հիշեցնում են նաև այն մասին, որ շուտով պիտի փլուզվեն՝ վերջնականապես  կորցնելով ռուսական կոլորիտը:

Գարիկը հասցրել է փլուզումից փրկել հայրական տունը, որի արդյունքում ճիշտ է տունը կորցրել է իր հին տեսքը ,բայց ասում է՝ կարևորը հիմա հիմքերը ամուր են ,պատերն էլ՝ ամրացված:

Ու այսպես ,30-ամյա երիտասարդ տղան Պրիվոլնոյդեում քիչ բան չի ստեղծել: Ապրուստի հիմնական միջոցն էլ  անասնապահությունը,մեղվաբուծությունը ու հողագործությունն է, ասել է թե՝ գտել է ապրելու սեփական բանաձևը: Ճիշտ է, ասում է 2024-ը  գյուղացունը չէր, բայց  չի վհատվել ,նույն եռանդով ու աշխատասիրությամբ էլի կաշխատի, ու այն ինչ չստացավ այս տարի, կստանա մյուս տարի: