Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոցում երեխա
A A
Պաշտոնական

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության: Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել էին «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAZ» մակնիշի բեռնատարը։ Ըստ նախնական տվյալների՝ կա 5 տուժած և 2 զոհ։