Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տարոն Մարգարյան ԱԺ
A A
Քաղաքականություն

Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը 2 օրով կգործողվեն Մոսկվա

 ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը 2 օրով կգործողվեն Մոսկվա։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
 
Նշվում է, որ նրանք նոյեմբերի 25–27–ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5–րդ միջազգային համաժողովին։
 
Գործուղման կմեկնի նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Սանթրոսյանը։