«Շողակաթի» փակումը ես մեծ սխալ եմ համարում․ իշխանական պատգամավորը դժգոհ է ՀՌՀ տնօրենի դիտարկումներից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեության դադարեցումը մեծ սխալ է համարում՝։
Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Ես պիտի կրկնեմ, որ «Շողակաթի» փակումը մեծ սխալ եմ համարում մեր պետության համար։ Օրինակ՝ այսօր մենք երրորդ անգամ չեղյալ համարեցինք մեր մրցույթը․ «Շողակաթի» փոխարեն ոչ մեկը չի գալիս»,- ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի կանցկացվի մայրաքաղաքային ծածկույթի հերթական մրցույթը, իսկ 2028 թվականին՝ համապետական։ Հակոբյանի գնահատմամբ՝ արդյունքում հանրային մուլտիպլեքսը գրեթե կիսադատարկ կլինի, ինչը կհանգեցնի հայկական օրակարգը սպասարկող և երկրի տեղեկատվական շահերին ուղղված բովանդակության կրճատման։
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հակադարձել է՝ նշելով, որ պետությունը որևէ հեռուստաընկերություն չի փակել։
«Մենք ոչինչ չենք փակել, բայց ես հիշում եմ, որ ժամանակին հեռուստաընկերությունները փակվում էին, ընդհուպ Եվրոպական դատարան էր հասնում այդ հարցը։ Ես «Շողակաթ» հեռուստաընկերությանը հորդորում եմ դիմել երեք ազատ սլոթերին և իրենց բովանդակությունը տարածել»,- նշել է Գաբրիելյանը։
Հակոբյանը, սակայն, հակադարձել է։
Մանրամասները՝ տեսանյութում։