Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն Հասարակություն

Հարկերը բազմապատկվում են որոշ ձեռներեցների համար․ արցախցիներին տրվող օգնությունը կկրճատվի (տեսանյութ)

Թեմայի այս շաբաթվա թողարկմանը ներկայացրել ենք․

  1. Որոշ բիզնեսների համար հարկերի բազմապատիկ բարձրացում,
  2. Արցախցիներին տրվող օգնության սահմանափակում,
  3. Հայաստանում եկամուտների խորհրդային ու ներկա մակարդակներ,
  4. Որ ոլորտներն են օգտվում հարկային արտոնություններից

 

Հիմնական թեմայի մասին

Հարկային տեռոր արտահայտությունն այս շաբաթ կրկին հասցեագրվեց իշխանությանը։ Ազգային ժողովում հանրային լսումների է ներկայացվել նախագիծը, որով մի քանի ոլորտներում զբաղված ձեռներեցների մի մասի հարկերը բարձրանալու են, fինանսների նախարարի խոսքով՝ մի քանի անգամ։

Այս կարգավորման տակ ընկնելու են տնտեսական գործունեության դասակարգչի հետևյալ կետերի համապատասխան գործունեությամբ զբաղվողները․

  • F (ԷՖ) Շինարարություն բաժնում ներառվող․
    • 41. Շենքերի շինարարություն,
    • 42. Քաղաքացիական շինարարություն,
    • 43. Մասնագիտացված շինարարական գործունեություն,
  • L (ԷԼ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն բաժնում ներառվող
    • 68.3 Անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով,
  • M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն բաժնում ներառվող
    • 69. Իրավաբանական և հաշվապահական գործունեություն
    • 70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ,
    • 71. Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ,
    • 73. Գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն,
    • 74. Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն,
  • N (ԷՆ) Վարչարարական և օժանդակ գործունեություն բաժնում ներառվող
    • 78.2 Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն,
    • 78.3 Աշխատուժով ապահովման այլ գործունեություն,
  • Q (ՔՅՈՒ) Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում բաժնում ներառվող
    • 86. Առողջապահություն գործունեություններ իրականացնողները։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

Լուրերի մասին

Շաբաթվա սկզբին ուժայինների ազատման ֆոնին ավելի քիչ ուշադրություն դարձվեց տնտեսական բլոկի ազատումներին։ Իրենց պաշտոնները թողեցին տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Սանոսյանի փոխարեն նախարար նշանակվեց Դավիթ Խուդաթյանը, որ նախկինում Արմավիրի մարզպետն էր, իսկ մինչ այդ՝ Արմավիր համայնքի ղեկավարը։ ՊԵԿ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։

Կառավարությունը սահմանափակելու է Արցախից բռնի տեղահանվածներին տրվող աջակցությունը։ 2025 թվականին աջակցությունը շարունակելու մասին որոշմամբ սահմանվել է, որ առաջին եռամսյակում 50 հազար դրամների վճարումը կշարունակվի, իսկ երկրորդ եռամսյակում այն կդառնա 40 հազար դրամ և կտրվի միայն խոցելի սոցիալական խմբերին՝ երեխաներին, թոշակառուներին, նպաստառուներին և այլն։ Տարվա երկրորդ կեսին աջակցություն կտրվի նույն խոցելի խմբերին, բայց արդեն 30 հազար դրամի չափով։

Մյուս լուրերը դիտեք տեսանյութում։

 

Փորձագիտական թեմայի մասին

Հայաստանի տնտեսության զարգացումը համաշխարհային նորմայից խիստ շեղվել է անկախության շրջանում։ Ժամանակին հայաստանցիների եկամուտները կարելի էր համեմատել չեխերի, լեհերի եկամուտների հետ։ Հիմա այդպես չէ։ Տնտեսագետ, «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը ներկայացնում է, թե ինչպես է Հայաստանը շեղվել և թե ինչ պետք է անել։

Վերլուծությունը դիտեք տեսանյութում։ Կարապետյանի հոդվածը հասանելի է այստեղ։

 

Բացատրական թեմայի մասին

781 միլիարդ դրամ կամ շուրջ 2 միլիարդ դոլար այսօրվա փոխարժեքով։ Ահա այսքան են գնահատվում հարկային արտոնությունները, որ կառավարությունը և ազգային ժողովը տվել են այս կամ այն ոլորտին, այս կամ այն տնտեսվարողների խմբին։ Թեմայի բացատրական մասում այսօր ներկայացնելու ենք այդ արտոնությունները՝ որ ոլորտին են դրանք տրվում և ինչ չափով։ Դրանք ներկայացված են նաև գրաֆիկում։

 

Մանրամասները դիտեք տեսանյութում։

 

Ա1+-ի Թեման նորից եթերում կլինի հաջորդ շաբաթ՝ ներկայացնելու տնտեսական ու սոցիալական անցուդարձը։ Գրեք մեզ, եթե կուզեք փողի այս կամ այն Թեման տեսնել մեր եթերում։