Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1275 (1)
A A
Հասարակություն

Ավտոներկրողները և զորացրված զինծառայողները հավաքվել էին կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Ճապոնական մեքենաների ներկրմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաեւ զորացրված զինծառայողներ այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև։

Ավտոներկրողներից մեկն ասաց, որ կառավարության կողմից աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի պատճառով Վրաստանում մեքենաների հերթեր են գոյացել, այնտեղ են մեքենաների ղեկերը փոխվում են աջից ձախ, ինչն արժենում է 500-600 դոլար։ Նրա փոխանցմամբ՝ այդ կերպ իրենք տուժում են նաև ժամանակային առումով, մեքենաների առևանգման դեպքեր են գրանցվում, իսկ վրացական ոստիկանությունն իրենց չի աջակցում։ Նրանց պնդմամբ՝ Վրաստանն այդ տեխնիկական փոփոխություններն իրականացնելիս տարեկան մոտ 3 միլիոն դոլարի եկամուտ է ստանում։

Նա հավելեց, որ նախկինում դիմել են կառավարությանը՝ աջ ղեկով մեքենաների արգելքի վերաբերյալ օրենքի չեղարկման համար, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել Նիկոլ Փաշինյանից։ 

«Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, իրավապաշտպան Գևորգ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ այդ որոշմամբ վնաս է հասցնում Հայաստանի տնտեսությանը և աշխատատեղեր են կորում։ Նա առաջարկում է, որպեսզի ավտոներկրման, մեքենաների տեխնիկական հարցերով զբաղվեն զորացրված զինծառայողները, քանի որ ունեն անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ։ 

Նրանք նաև դիմում ներկայացրին կառավարությանը։